Երևանի զարգացման քառամյա ծրագրի նախագիծը հանրային քննարկման կդրվի
Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրի նախագծի հերթական քննարկման օրակարգում այսօր ընդգրկված է եղել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա լրամշակված տարբերակի քննարկումը։
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, խորհրդի նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։
Նիստին ներկա խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն են տվել ներկայացված լրամշակված նախագծին: Նախագիծը, սահմանված կարգով, առաջիկայում կներկայացվի նաև հանրային քննարկման:
Առաջիկայում խորհրդի քննարկմանը կներկայացվի Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը:










