Ոստիկանությունը հերքում է համացանցը վերահսկելու համար ՌԴ-ից հատուկ սարք բերելու լուրը
Տեղեկությունը, որ ՀՀ ոստիկանությունը համացանցը վերահսկելու համար Ռուսաստանի Դաշնությունից հատուկ սարքավորում է նվեր ստացել, իրականությանը չի համապատասխանում:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից:
Հավելվեց, որ ոստիկանությունը նաև ժամանակակակից տեխնիկական միջոցների օգտագործամբ է պայքարում կիբեռհանցագործությունների դեմ, ինչը բխում է հենց օգտատերերի շահերից:










