Բակո Սահակյանը Ասկերանի շրջանում մասնակցել է նորակառույց դպրոցի բացման արարողությանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղում մասնակցել է նորակառույց հիմնական դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Բակո Սահակյանը պահանջված է համարել գյուղական բնակավայրերում ժամանակակից չափանիշներին համապատասխան կրթական հաստատությունների առկայությունը՝ այն համարելով կարևոր թե կրթության և գիտության զարգացման, թե գյուղում ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյունից:
Միջոցառմանը ներկա են եղել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:









