Քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում հրդեհ է բռնկվել

14:38 • 02.11.13

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 2-ին, ժամը 12.24-ին տեղեկություն է ստացվել, որ ծուխ է նկատվել քաղաքապետարանի թիվ 2 մասնաշենքում:


Ըստ գերատեսչության կայքի՝ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և մեկ ավտոսանդուղք:


Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել քաղաքապետարանի թիվ 2 մասնաշենքում՝ Փավստոս Բուզանդի փողոցի թիվ 1/3 շենքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.48-ին, մարվել՝ 12.51-ին:


Շենքի 1-ին հարկի արհեստանոցում մասամբ այրվել է պահարան՝ գույքով (2 քմ):