Եգիպտոսում երգիծական շոուն հանել են եթերից՝ իշխանությանը քննադատելու համար

10:13 • 02.11.13

Եգիպտոսի CBC հեռուստաալիքը հրաժարվել է Բասեմ Յուսեֆի հեղինակավոր երգիծական հեռուստաշոուի հեռարձակումից, երբ այդ հաղորդման եթերում քննադատություն է հնչել պաշտպանության նախարար Աբդել Ֆաթթահ ալ Սիսիի հասցեին, հայտնում է lenta.ru-ն՝  Agence France-Presse-ին հղումով։

 

«Al-Bernameg» հաղորդման հերթական եթերը պետք է հեռարձակվեր ուրբաթ՝ նոյեմբերի 1-ին։ Սակայն հեռուստաալիքը հայտնել է, որ հանում է այն եթերից։

 

CBC-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «հաղորդման պրոդյուսերները և հաղորդավարը խախտել են ալիքի խմբագրական քաղաքականությունը»։ Սակայն առավել հստակ, թե որն է եղել պատճառը, չի նշվել։