Վարչական դատարանն արգելել է Կոմիտաս 5 հասցեի շինարարությունը

14:26 • 02.11.13

ՀՀ վարչական դատարանը բավարարել է Կոմիտաս 5ա,3 և 7 շենքերի բնակիչների հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը և արգելել է «Լիբեր» ՍՊԸ-ին Կոմիտաս 5 հասցեում իրականացնել շինարարական աշխատանքներ:

 

Այս մասին  Նախախորհրդարանի քարտուղարության ֆեյսբուքյան էջում գրառել է Նախախորհրդարանի քարտուղար Վարդան Հակոբյանը:
 

«Պատրաստ եմ մի հատ էլ բերման ենթարկվել Կենտրոնի ոստիկանություն, եթե մի անգամը քիչ էր, միայն թե Ֆլեշ ՍՊԸ-ի կառուցապատումն էլ անօրինական համարվի Ամիրյան 24-ի բակում: Սրիկա Ֆլեշը դաժանաբար կտրել է բոլոր ծառերը և բակը վերածել է մի մեծ փոսի»,-գրել է Նախախորհրդարանի անդամը:

 

Հիշեցնենք, որ Կոմիտաս 5ա, 7 և 9 շենքերի հարևանությամբ «Լիբեր» ՍՊԸ-ն ցանկանում էր բարձրահարկ շենք կառուցել, ինչին ընդդիմանում էին հարակից շենքերի բնակիչները, իսկ օգոստոսի 24-ին բողոքի ակցիա իրականացնող մի խումբ բնակիչներ ու ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև բախումներ էին տեղի ունեցել: