Մալիում 2 ֆրանսիացի լրագրող է առևանգվել և սպանվել. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ Մալիում առևանգվել և սպանվել են 2 ֆրանսիացի լրագրողներ: Ինչպես հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ ֆրանսիական ԶԼՄ-ներին հղումով, RFI թղթակիցներ Գիլեն Դյուպոնը և Կլոդ Վերիոնն այդ երկրում զբաղված էին հատուկ ռեպորտաժ պատրաստելով:
Ֆրանսիացի լրագրողները նյութ էին պատրաստում Ազավադի ազատագրման ազգային շարժման գործունեության մասին: Երբ նրանք մալիական Քիդալ քաղաքում հարցազրույց են վերցրել կազմակերպության առաջնորդներից Ամբեյրի Ագ Գիսսից, լրագրողներն ուղևորվել են Տին Էսսալիտ գյուղի ուղղությամբ: Ճանապարհին նրանց վրա հարձակում է կատարվել:
Առևանգման մասին տեղեկությունները հաստատել էր նաև Քիդալի քաղաքապետ Ադամ Կամիսսոկոն:









