Աշտարակում վիճաբանությունն ավարտվել է 2 անձի սպանությամբ

09:27 • 02.11.13

Աշտարակի բժշկական կենտրոնից այսօր՝ նոյեմբերի 2-ին, գիշերը ժամը 01:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ստացած վնասվածքով մահացած վիճակում իրենց մոտ է բերվել մի տղամարդ: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

 

Աշտարակի հիվանդանոց տեղափոխվածը տեղի Ներսես Աշտարակեցի փողոցի բնակիչ՝ 32-ամյա Էդգար Գ-ն էր: 

 

Այդ ընթացքում Արմենիա բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Աշտարակի ոստիկանություն, որ կրծքավանդակի ձախ կեսի հետին շրջանում մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:  36-ամյա Արթուր Պ-ն ևս հիվանդանոցում մահանում է: 

 

Կայքի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել ծննդյան արարողության ընթացքում ծագած վիճաբանության հետևանքով: Ըստ աղբյուրի՝ նշված անձինք նախկինում դատապարտված են եղել և պատժից ազատ են արձակվել վերջերս ՀՀ նախագահի կողմից ստորագրված համաներմամբ:

 

Մանրամասները՝ shamshyan.com կայքում: