Զարուհի Փոստանջյանը կարող է դիմել ՊՊԳՎ՝ իր անվտանգությունն ապահովելու համար. Ոստիկանություն
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կարող է դիմել Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչություն, պայմանագիր կնքել, որպեսզի ապահովվի իր անվտանգությունը: Այս մասին Tert.am-ի հայտնեցին ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից:
Այլ խոսքով, Ոստիկանությունը հայտնում է, որ այլևս չի պատրաստվում հարկատուների հաշվին՝ անվճար ապահովել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի անվտանգությունը: Հիշեցնենք, որ Ոստիկանության ՊՊԳՎ-ն քաղաքացիների մատուցում է վճարովի ծառայություններ:
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանն իր անվտանգությունն ապահովելու պահանջով դիմել էր Ոստիկանություն «Սյունյաց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանի այն հայտարարությունից հետո, թե Զարուհի Փոստանջյանին պետք է այրել խարույկի վրա որպես Ռամիլ Սաֆարովի:
Tert.am-ի հետ զրույցում Զարուհի Փոստանաջյանը հայտնեց, թե ինքն էլ չգիտի, թե ինչու ոստիկանության աշխատակիցներն այլևս էլ իրեն չեն ուղեկցում և խորհուրդ տվեց այս մասին տեղեկանալ ոստիկանությունից:










