Այսօր Տղամարդկանց համաշխարհային օրն է
ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի թեթև ձեռքով տղամարդկանց «խտրականությանը» վերջ դրվեց, և միջազգային հանրությունը սկսեց տոնել Տղամարդկանց համաշխարհային օրը (World Men's Day), հայտնում է calend.ru-ն։
ԽՍՀՄ նախկին առաջնորդի նախաձեռնությանն աջակցեցին Վիեննայի մագիստրատը, ՄԱԿ-ի ստորաբաժանումը Վիեննայում և այլ միջազգային կազմակերպություններ։ Տղամարդկանց օրն ավանդաբար նշվում է նոյեմբերի առաջին շաբաթ օրը։
Նվերների փոխարեն տղամարդիկ այս օրն ակնկալում են կանանց ուշադրությունը։
Ուշագրավ է, որ գոյություն ունի նաև Տղամարդկանց միջազգային օր (International Men's Day), որն ամեն տարի նշվում է նոյեմբերի 19-ին։










