Բիրմայում մուսուլման փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել

18:44 • 03.11.13

Բենգալյան ծոցի ավազանում նավ է խորտակվել, որը մուսուլման փախստականներ է տեղափոխելիս եղել Արևմտյան Բիրմայի էթնիկ հակամարտության գոտուց: Ինչպես հայտնում է BBC-ն՝ տասնյակ մարդիկ անհետ կորել են:


Բիրմայի ոստիկանության տվյալներով՝ նավի վրա գտնվել են ռոհինջա մուսուլման ցեղախմբի 70 ներկայացուցիչներ, որոնցից գտնվել են միայն 6 ողջ մնացածները:


ՄԱԿ-ը հանդես է եկել նախազգուշացմամբ այն մասին, որ Բիրմայում անձրևային շրջանի ավարտից հետո ավելի մեծ թվով ռոհինջաներ կարող են ենթարկվել խեղդվելու վտանգի՝ փորձելով լքել հակամարտության գոտին: