Դորտմունդի 20 հազար բնակիչներ տարհանվել են ռումբի հայտնաբերումից հետո
Գերմանիայի Դորտմունդ քաղաքի մոտ 20 հազար բնակիչ տարհանվել է այն բանից հետո, երբ իշխանությունները հայտնաբերել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների չպայթած ռումբ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով CBS-ին:
Հեռուստաընկերության տվյալներով երկտոննանոց ռումբը հայտնաբերվել է դաշնակից զորքերի ինքնաթիռներից Գերմանիայի ռմբակոծման ժամանակ արված հին լուսանկարների ուսումնասիրությունից հետո:
Երբ ավարտվի բնակիչների տարհանումը, մասնագետները կսկսեն վնասազերծել ռումբը: Քաղաքային իշխանություններն ակնկալում են, որ ականազերծման գործողությունները մի քանի ժամ կտևեն։









