Անկարգություններ են սկսվել բրիտանական բանտերից մեկում

00:51 • 03.11.13

Առնվազն՝ 180 կալանավորներ անհնազանդություն են դրսևորել Մեծ Բրիտանիայի Քենտ դքսության Մեդսթոուն քաղաքի բանտում: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով SkyNews-ին:


Ընդվզումը տեղի է ունեցել ուղղիչ հաստատության միայն 1 թևում: Մի քանի աշխատակիցներ վնասվածքներ են ստացել:


Բանտի ղեկավարությունը բանակցություններ է վարում կալանավորների հետ: Բանտի մոտ են հավաքվում անկարգությունները ճնշելու մասնագետներ: