ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Եգիպտոս

16:14 • 03.11.13

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր ժամանել է Կահիրե՝ Մերձավոր Արևելքի և Եվրոպայի երկրներում կայանալիք շրջագայություն շրջանակում, այս մասին տեղեկացնում է newsru.com-ը։


Սա պետքարտուղարի առաջին այցն է Եգիպտոս՝ հուլիսին նախագահ Մուհամեդ Մուրսիին իշխանությունից հեռացնելուց  հետո։

 

Քերին բանակցություններ պետք է վարի երկրի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրիի, ՆԳՆ ղեկավար Նաբիլ Ֆահմիի, ինչպես նաև երկրի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ։


Սպասվում է, որ Եգիպտոսից հետո Քերին կայցելի Սաուդիան Արաբիա, Լեհաստան, Իսրայել, պաղեստինյան տարածքներ, Հորդանան, ԱՄԷ, Ալժիր և Մարոկկո։