Մինվոդիում ավտովթարի հետևանքով զոհվել է 3, վնասվածքներ ստացել 2 մարդ

10:28 • 03.11.13

Ռուսաստանի Ստավրոպոլի մարզի Մինվոդի քաղաքի մոտակայքում Դաղստանի մանկական ֆուտբոլային ակումբի ավտոբուսի և ուկրաինական համարներով միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով մահացել է 3 մարդ, 2-ը ստացել են վնասվածքներ։


Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС՝ վկայակոչելով Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությանը, երեխաները չեն տուժել։


Նախարարության տվյալներով, «ավտոբուսում եղել է 39 մարդ, որոնցից 34-ը՝ 10-12 տարեկան երեխաներ։ Ավտոբուսի ուղևորներից զոհվել է մեկ մարդ, տուժել ևս մեկը, իսկ միկրոավտոբուս ուղևորներից զոհվել է 2 մարդ, տուժել 2-ը»։