Էգեյան ծովում վրացի նավաստիներով նավ է խորտակվել

08:31 • 03.11.13

Էգեյան ծովում՝ Հունաստանի ափերի մոտ, խորտակվել է ոչ մեծ Stella բեռնատար նավը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Նավն ուղևորվում էր Թուրքիայից դեպի Կիպրոս, երբ Կարպատոս կղզու մոտ նավաստիները SOS ազդանշան են ուղարկել: Դեպի նավն են շարժվել ափամերձ կայանված մոտորանավակները և առափնյա պահպանության աշխատակիցները:


Նավաբեկության վայրում փրկարարները հայտնաբերել են 5 նավաստիներով նավակ, սակայն դեռևս շարունակվում է նավի կապիտանի որոնումները:


Բոլոր նավաստիները վրացիներ են, սակայն նավն ընթանում էր Սիերրա-Լիոնի դրոշի տակ: