Նիգերիացի զինյալները հարձակվել են հարսանեկան շարասյան վրա. կա 30 զոհ

20:54 • 03.11.13

Նիգերիացի զինյալները հարձակում են գործել հարսանեկան շարասյան վրա, որի հետևանքով 30 մարդ է զոհվել, այդ թվում՝ փեսացուն: Այս մասին հայտնում է rbc.ru-ն՝ Sky News-ին հղումով։


Ականատեսների
խոսքով՝ հարսանիքի հյուրերը վերադառնալիս են եղել պսակադրության արարողությունից հետո, երբ նրանց վրա են հարձակվել զինված գրոհայինները:


Միջադեպը
տեղի է ունեցել Նիգերիայի հյուսիսարևելյան Բորնո նահանգում: Զինված խմբավորումներից որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել տեղի ունեցածի համար: Երկրի հյուսիսում գործում է խոշորագույն և ամենավտանգավոր խմբավորումներից մեկը՝ «Բոկո-Հարամը», ինչպես նշում է աղբյուրը: