Հրվ. Կորեայի նախագահը պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

11:10 • 03.11.13

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն հայտնել է, որ պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ, եթե դա անհրաժեշտ լինի Կորեական թերակղզում խաղաղություն հաստատելու համար, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Ռենհափ» գործակալությանը։


Փարիզ ժամանած նախագահը այդ հայտարարությունն արել է ֆրանսիական Figaro պարբերականին տված հարցազրույցում։ Պակ Կին Հեն նշել է, որ պատրաստ է հանդիպել հյուսիսկորեացի առաջնորդի հետ ցանկացած ժամանակ, սակայն դա չպետք է լինեն «բանակցություններ բանակցությունների համար», այլ հանդիպում՝ հիմնված անկեղծության վրա։


Հարավային Կորեայի նախագահը հերթական անգամ կոչ է արել Հյուսիսային Կորեային հրաժարվել միջուկային ծրագրից՝ նշելով, որ Փհենյանը «ապրում է այն երազանքներով», որ կարող է վերականգնել տնտեսությունը՝ միաժամանակ աճեցնելով ռազմա-միջուկային պոտենցիալը։