Սաուդյան Արաբիայի բանտերից մեկում ուժեղ հրդեհ է սկսվել

00:23 • 03.11.13

Սաուդյան Արաբիայից տեղեկություններ են ստացվում, որ բանտերից մեկում ուժեղ հրդեհ է, որն ուղեկցվում է կրակոցներով և անկարգություններով: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Սոցցանցերում հայտնվել են լուսանկարներ դեպքի վայրից, որոնցում երևում է, որ Բուրայդա քաղաքի բանտի շենքից ծուխ է բարձրանում:


Ոստիկանությունը լայնածավալ գործողություններ է սկսել, սակայն Սաուդյան Արաբիայի իշխանությունները միջադեպի մասին տեղեկություններ չեն հայտնում:


Ըստ տեղական ԶԼՄ-ների տվյալների՝ հրդեհը սկսվել է միանգամից 3 բանտախցերում: