Spiegel-ը հրապարակել է Էդվարդ Սնոուդենի մանիֆեստը
Գերմանական Der Spiegel ամսագիրը հրապարակել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի տվյալները հրապարակած Էդվարդ Սնոուդենի մանիֆեստը, այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
«Մանիֆեստ ազատության համար» տեքստում ԿՀՎ նախկին աշխատակիցը հայտարարում է, որ իր տրամադրած փաստաթղթերը կօգնեն միլիոնավոր մարդկանց փրկել լրտեսումից և անձնական կյանք միջամտելուց:
«Լրտեսող տեխնոլոգիաների գոյությունը չպետք է սահմանի պետության քաղաքականությունը: Մեր բարոյական պարտքն է հոգ տանել այն մասին, որ մեր օրենքները և արժեքները սահմանափակեն լրտեսման ծրագրերը և պաշտպանեն բոլոր մարդկանց իրավունքները»,- գրում է Սնոուդենը իր մանիֆեստում:









