Ողբերգական պատահար՝ Ստավրոպոլում. զոհվածների մեջ Անժիի նախկին դարպասապահն է

16:16 • 03.11.13

Ստավրոպոլի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, որտեղ միկրոավտոբուսը բախվել է Մախաչկալայի «Անժի» ակումբի մարզադպրոցի թիմերից մեկի ավտոբուսին, որը մեկնում էր Սոչի՝ մրցաշարի մասնակցելու:


Նախնական տվյալներով, միկրովտոբուսին ղեկին նստած ադրբեջանցի վարորդը քնել է:


Վթարի արդյունքում միկրոավտոբուսի վարորդն ու ուղևորը, ինչպես նաև «Անժիի» մարզիչը տեղում մահացել են, իսկ 2 հոգի հոսպիտալացվել է:


Նախնական տվյալներով երեխաներից ոչ ոք չի տուժել:


Ինչպես հետագայում արդեն հայտնի է դարձել, ավտովթարի արդյունքում մահացել է դաղստանյան ակումբի նախկին դարպասապահ Կամիլ Կունիևը:


Առավոտյան Ստավրոպոլում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կյանքից հեռացել է «Անժիի» նախկին դարպասապահ Կամիլ Կունիևը: Ցավում ենք, - գրել է «Անժի» ակումբի թվիթերի պաշտոնական էջը: