Խոշոր վթար Երևանի «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում. կան վիրավորներ
Նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում: Ժամը 22:30-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին՝ «Բելաջիո» ռեստորարանային համալիրի դիմացի կամրջի վրա, բախվել են Daewoo Nexia մակնիշի Լ 0832 համարանիշի, Mercedes մակնիշի 01 ՍՕ 932 համարանիշի և մեկ այլ Mercedes մակնիշի 35 DՏ 830 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ բախման հետևանքով Daewoo Nexia-ն, որը տաքսի ավտոմեքենա է, կողաշրջվել է: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ 1 հոգ` թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Առավել մանրամասն՝ այստեղ:









