Բոլիվիայում ինքնաթիռի վթարի պատճառով 8 մարդ է զոհվել

08:53 • 04.11.13

Բոլիվիայում ուղևորափոխադրող ինքնաթիռի վթարի պատճառով նոյեմբերի 3-ին 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորվել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:


Երկրի կենտրոնական հատվածում գտնվող Տրինիդադ քաղաքից մեկնած Aerocon ավիաընկերության Fairchild Metro 23 ինքնաթիռը 16 ուղևորներով և անձնակազմի երկու անդամներով վթարի է ենթարկվել Բոլիվիայի հյուսիսում՝ Բրազիլիայի սահմանի մոտակայքում գտնվող Ռիբերալտա քաղաքում վայրէջք կատարելիս:


Ավիաընկերությունում հաղորդել են, որ վթարի պատճառը տեխնիկական անսարքություններն են եղել: Դրանց պատճառով վայրէջքից հետո ինքնաթիռում բռնկում է սկսվել: Ինքնաթիռում գտնվող անձինք բազմաթիվ վնասվածքներ և այրվածքներ են ստացել և տեղափոխվել են հիվանդանոց: Երկու օդաչուները գտնվում են ծանր վիճակում: