Ներկայացվել է Դանիայի թագավորական ընտանիքի պաշտոնական, սակայն սարսափելի նկարը
Դանիայում ներկայացվել է թագավորական ընտանիքի պաշտոնական նկարը, որը, ըստ քննադատների, հիշեցնում է սարսափ ֆիլմից մի հատված։
Ինչպես հայտնում է Euromag-ը, կտավի հեղինակն է Թոմաս Քլաջը, ով դրա ստեղծման վրա աշխատել է 4 տարի։ Սակայն քննադատների կարծիքով, այն ավելի շուտ «Օմեն» սարսափ ֆիլմից դրվագ է, քան թագավորական ընտանիքի պաշտոնական նկար։
Հեղինակը չի կիսում մասնագետների կարծիքը՝ պնդելով, որ նա ստեղծագործական մոտեցում է ցուցաբերել։
Քլաջի խոսքով՝ թագավորական ընտանիքի յուրաքանչյուր անդամ իր կտավում ինչ-որ բան է խորհրդանշում։ Օրինակ՝ 8-ամյա Կրիստիանն այնպես է պատկերված կտավի կենտրոնական հատվածում, որ հասկանալի լինի, որ հենց նա է տարիներ անց ստանձնելու գահն ու երկրի պատասխանատվությունը։
Թագավորական ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչը դեևս չի մեկնաբանել կտավը։











