Chopard ընկերության զարդերը «Դիանա. Սիրո պատմություն» ֆիլմում (լուսանկարներ)

11:11 • 27.11.13

Chopard նորաձևության տունը դարձել է «Դիանա. Սիրո պատմություն» ֆիլմի պաշտոնական գործընկերն ու գլխավոր «զարդարողը», գրում է buro247.ru-ն։

 

Chopard-ը, որը հայտնի է կինեմատոգրաֆի հետ ունեցած իր սերտ կապերով, շարունակում է «զարդարել» մեծ կինոն։ Ժամացույցներ, պայուսակներ և ոսկերչական զարդեր, ներառյալ նմուշներ վերջին բարեգործական Happy Diamonds հավաքածուից, կհայտնվեն «Դիանա. Սիրո պատմություն» ֆիլմում, որի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 1-ին։

 

Այս ֆիլմում աշխատելը շատ հուզիչ իրադարձություն է դարձել ընկերության կրեատիվ տնօրեն և համանախագահ Կարոլինա Շոյֆելեի համար։ «Երբ ես ստացա արքայադուստր Դիանայի մասին ֆիլմում աշխատելու առաջարկ, հիացած էի։ Ինձ համար նա եղել է բավականին հմայիչ և անթերի ճաշակով անձ։ Այս համագործակցությունը հիանալի փորձ էր, քանի որ Նաոմի Ուոթսը (ով մարմնավորել է Դիանային) հրաշալի դերասանուհի է»,-ասել է նա։