Քրիստոնյաները ցանկանում են Նազարեթում կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանը

20:58 • 27.11.13

Արաբական ծագում ունեցող իսրայելցի քրիստոնյա քաղաքական գործիչ Շլայան Բիշարան առաջարկել է Նազարեթում կառուցել Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենամեծ արձանը, որն իր չափերով կգերազանցի նույնիսկ՝ Ռիո դե Ժանեյրոյում գտնվող հանրահայտ արձանին: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով KAI գործակալությանը:


Բիշարան, ով հիմնադրել էր քրիստոնեաներին և հինդուիստներին միավորող «Կտակարանի որդիներ» կուսակցությունը, արդեն սկսել է միջոցներ հավաքել իր ծրագրի իրականացման համար:


Ըստ քաղաքական գործչի՝ Նազարեթի արձանը կլինի Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Քրիստոսի արձանի ավելի մեծ տարբերակը: Նախատեսվում է, որ այն տարեկան 1.8 միլիոն այցելու կունենա: