Փարիզում վերաբացվել է աշխարհի խոշորագույն հերբարիումը

21:25 • 27.11.13

Աշխարհի խոշորագույն և հնագույն փարիզյան հերբարիումը (հատուկ հավաքված, չորացված և կարգաբանական մշակման ենթարկված բույսերի հավաքածուն) կրկին բացել է իր դռներն այցելուների համար 5 տարվա վերակարգման աշխատանքներից հետո:


Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ դեռևս 1935-ին կառուցված հերբարիումը, որը գտնվում է Բուսաբանական պատկերասրահում, մտնում է Բնության պատմության ազգային թանգարանի կազմի մեջ:


Շինությունը, որտեղ տեղակայված է պատկերասրահի հավաքածուն, ընդլայնվել է հավելյալ պահեստային տարածքների շնորհիվ: Հաստատությունը ներառում է բույսերի շուրջ 8 մլն չորացրած տերևներ և սերմեր, որոնք ներկայացնում են Երկրի ֆլորայի շուրջ 500 հազար տեսակներ: Ամեն տարի հավաքածուն ընդլայնվում է 10 000 նոր բուսատեսակներով:
 

Փարիզում վերաբացվել է աշխարհի խոշորագույն հերբարիումը