Քվենտին Տարանտինոն պատմել է իր նոր ֆիլմի մասին
Հայտնի հոլիվուդյան ռեժիսոր Քվենտին Տարանտինոն Ջեյ Լենոյի երեկոյան շոուի ընթացքում պատմել է, թե ինչպիսի ֆիլմերի վրա է աշխատում հիմա, գրում է filmpro.ru-ն։
Տարանտինոյի հաջորդ ֆիլմը նույնպես կլինի վեսթերն ոճում. «Հրապարակայնորեն ոչ մեկին մինչ այս պահը չեմ պատմել իմ նոր ֆիլմի մասին, սակայն ձեզ կասեմ ժանրը։ Դա կլինի վեսթերն։ Ես այնքան բավականություն եմ ստացել «Ջանգո» ֆիլմի աշխատանքների ընթացքում, այնքան բան սովորեցի, որ որոշեցի այդ ժանրի ևս մի ֆիլմ ստեղծել»։
Ռեժիսորը նշել է, որ նոր ֆիլմը ոչ մի կապ չունի «Ջանգո» ֆիլմի հետ, որը նրան 2-րդ «Օսկար» մրցանակն է բերել՝ «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում։










