ԱՄՆ-ում տպագրված առաջին գիրքը վաճառվել է ռեկորդային $14.2 միլիոնով
Առաջին գիրքը, որը տպագրվել է ժամանակակից ԱՄՆ-ի տարածքում, Նյու Յորքի Sotheby's աճուրդում վաճառվել է ռեկորդային 14.2 մլն դոլարով, այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
1640թ. Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում հրատարակված The Bay Psalm Book գրքի համար վճարված գումարն այն դարձնում է ամենաթանկ գիրքն աշխարհում։ Ընդ որում՝ մինչ վաճառքի սկիզբը գիրքը նախատեսվում էր վաճառել 15-30 մլն դոլարով։
Մասաչուսեթսյան գիրքը գնել է ամերիկացի գործարար և բարերար Դևիդ Ռուբինսթայնը, ով վաճառքի պահին գտնվել է Ավստրալիայում և աճուրդին հեռախոսազանգի միջոցով է մասնակցել է։










