Disney ընկերությունն իր եկամուտներով նոր ռեկորդ է սահմանել

14:37 • 28.11.13

Disney ընկերության 2013թ. թողարկած ֆիլմերի համաշխարհային եկամուտները գերազանցել են 4 մլրդ դոլարը, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ընկերության մամուլի հաղորդագրությունը։

 

Սա ռեկորդային ցուցանիշ է ընկերության համար։ Նախորդ ռեկորդը նրա ֆիլմերը սահմանել են 2010թ., երբ ընդհանուր եկամուտները կազմել էին 3.791 մլրդ դոլար։

 

2013թ. հունիսին Disney ընկերությունը դարձավ առաջինը, որի ֆիլմերն Ամերիկայում հավաքեցին 1 մլրդ դոլար։
Ամենահաջողակ դիսնեյյան ֆիլմերն այս տարի համարվում են «Երկաթե մարդը- 3» (1.2 մլրդ դոլար) և «Հրեշների համալսարանը» (743.4 մլն դոլար)։