New York Times-ը նշել է տարվա լավագույն դերասաններին և նրանց մասնակցությամբ կարճամետրաժ ֆիլմեր ներկայացրել

09:45 • 28.11.13

The New York Times պարբերականը հրապարակել է, խմբագրության կարծիքով, 2013թ. լավագույն դերասանների մասնակցությամբ կարճամետրաժ ֆիլմեր մեկ ընդհանուր՝ Making a Scene անվանումով, գրում է Корреспондент-ը։

 

Making a Scene՝ 11 կարճամետրաժ տեսահոլովակներ, որոնցից յուրաքանչյուրը տևում է մոտ 1 րոպե և նվիրված է դերասաններից մեկին։ Մասնակցել են դերասաններ Քեյթ Բլանշետը, Բրեդլի Կուպերը, Ռոբերտ Ռեդֆորդը, Ֆորեսթ Ուիթաքերը, Օփրա Ուինֆրին, Ջուլյա Լուիս Դրեյֆուսը, Գրետա Գերվիգը, Չիվիտել Էջիոֆորը, Ադել Էկզարկոպուլոսը, Օսկար Այզեքը և Մայքլ Բ. Ջորդանը։

 

Յուրաքանչյուր հոլովակը նկարահանված է մեկ ժանրում և պատմում է որևէ կարճ սյուժե։

 

Բոլոր հոլովակները նկարահանել է լեհ օպերատոր Յանուշ Կամինսկին, ով հայտնի է ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի բազմաթիվ ֆիլմերում իր աշխատանքներով։ 11 տեսահոլովակների սցենարները գրել են 14 տարբեր հեղինակներ։

Բոլոր հոլովակները կարելի է դիտել այստեղ։