Համացանցում հայտնվել է Սելինջերի՝ նախկինում չհրապարակված երեք պատմվածք
Ամերիկացի գրող Ջ. Դ. Սելինջերի՝ նախկինում չհրապարակված երեք պատմվածք հայտնվել է համացանցում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Verge-ին:
«Բոուլինգի գնդերի օվկիանոսը», «Հոբելյարը» և «Սեռեր» պատմվածքները համացանցում տեղադրվել են PDF ձևաչափով։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Երեք պատմություններ» գիրքը, որտեղ դրանք տպագրվել էին, eBay-ում գնել է Լոնդոնի մի բնակիչ: Չնայած նրան, որ գիրքն ունի գծակոդ և ISBN համար՝ գծակոդի և համարի տվյալները ոչ մի տեղ գրանցված չեն:
Ինչպես հրատարակությանը հայտնել է Սելինջերի մասնագետ Քենեթ Սլավենսկին, այդ պատմվածքներն իսկապես պատկանում են Սելինջերին և համատասխանում են նրա մոտ եղած ձեռագրերի կրկնօրինակներին: Սակայն, համաձայն հեղինակի ցանկության, դրանք պետք է տպագրվեին 2051 թվականից ոչ շուտ:










