Ռուս ցարերի նամակները կվաճառվեն շվեյցարական աճուրդում

15:34 • 29.11.13

Ռուսաստանի ցարեր Նիկոլայ Առաջինի և Ալեքսանդր Երկրորդի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների 230-ից ավելի չհրապարակված նամակներ աճուրդով վաճառքի կհանվեն Շվեյցարիայում, հայտնում է gazeta.ru-ն:

 

Ժնևում կայանալիք աճուրդի կազմակերպիչները հայտնել են, որ ակնկալում են 800 հազար եվրոյի վաճառք իրականացնել: Աճուրդը կկայանա դեկտեմբերի 9-ին:

 

Նամակները ռուսերենով, անգլերենով և ֆրանսերենով են, դրանք Երկրորդ համաշխարհայինի տարիներին գնել է Եվրոպայում գտնվող ամերիկացի մի նավապետ:

 

2013-ին Ռուսաստանում տոնում են Ռոմանովների հարստության 400-ամյակը: