Խորվաթիան դատի է տվել Բոբ Դիլանին ռասիստական արտահայտության համար
Խորվաթական իրավապաշտպան մի կազմակերպություն դատական հայց է ներկայացրել 20-րդ դարի ամենաճանաչված երաժիշտներից մեկի՝ Բոբ Դիլանի դեմ՝ մեղադրելով վերջինի ռասիստական բնույթի արտահայտություն անելու համար։
Ինչպես նշում է Daily Mail-ը, տաղանդավոր երաժիշտը Rolling Stone ամսագրի ֆրանսիական հրատարակչության հետ հարցուզրույցում ասել է, որ եթե մարդը ռասիստական գաղափարներ ունի, ապա դիմացին անպայման դա զգում է։
«Ինչպես որ սևամորթներն են սպիտակների մեջ զգում «Կու կլուկս կլանի» արյան հոտը, կամ ինչպես հրեաներն են զգում նացիստների արյունը, այնպես էլ սերբերն են զգում խորվաթների արյունը»,-ասել է երաժիշտը՝ ակնարկելով 1990-ական թվականների իրադարձությունները, երբ խորվաթները մեծ թվով սերբերի են սպանել։
Դիլանը նաև նշել է, որ մարդկությունն այսօր ուղղակի խենթացել է ռասիզմի հողի վրա և կարող է հարձակվել դիմացինի վրա միայն նրա մաշկի գույնի պատճառով, ինչը, ըստ երաժշտի, անընդունելի է։










