Մահացել է բրիտանացի դերասանուհի Ջին Քենտը
Իննսուներկու տարեկանում մահացել է բրիտանացի դերասանուհի Ջին Քենտը, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով BBC-ին:
Բրիտանացի կինոքննադատ և դերասանուհու ընկեր Մայքլ Տորնտոնի խոսքով՝ Քենտը մահացել է Սաֆոլկ կոմսության հիվանդանոցում: Նրա մահվան պատճառը հնարավոր է՝ վնասվածքն է դարձել, որը դերասանուհին ստացել էր անցած հինգշաբթի՝ ընկնելով աստիճաններից:
Ջին Քենտը խաղացել է ավելի քան 45 ֆիլմերում և սերիալներում: Նա նկարահանվել է Մերիլին Մոնրոյի, Լորենս Օլիվյեի և Մայքլ Ռեդգրեյվի հետ, նաև եղել է «Չար տիկինը», «Բրաունինգի տարբերակը» և «Յոթ լուսինների Մադոննան» ֆիլմերի աստղը:














