Փոլ Մաքքարթնին սումոյի ճապոնական թիմի հովանավոր է դարձել

11:10 • 30.11.13

The Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին սումոյի ճապոնական թիմի հովանավոր է դարձել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով NME-ին:

 

Թերթի տեղեկություններով՝ Մաքքարթնին խոշոր գումար է վճարել, որպեսզի նրա նոր «New» ալբոմի շապիկը ճապոնական Ֆուկուոկա քաղաքում մրցումների ժամանակ հայտնվի թիմի դրոշների վրա:

 

Մաքքարթնիի գործակալը նշել է, որ նա «տարվել է սումոյով 1993 թվականին Ճապոնիա կատարած առաջին այցելության ժամանակ»: Ինքը՝ Մաքքարթնին, հայտնվել է սումոյի առաջնության եզրափակիչ փուլի ժամանակ, որի կարևորությունը «նման է Անգլիայի գավաթին կամ Ուիմբլդոնի առաջնությանը»: