8 գրքեր, որոնց էկրանավորումը նախատեսվում է ավարտել 2014-ին (լուսանկարներ)
Գալիք տարին հագեցած է լինելու հոլիվուդյան ֆիլմերով, որոնք նկարահանվել են հայտնի գրական ստեղծագործությունների հիման վրա, գրում է Business Insider-ը և ներկայացնում 8 գրքեր, որոնց էկրանավորված տարբերակները կինոթատրոններում կհայտնվեն 2014-ին:
The Giver

20-րդ դարի ամերիկացի գրող Լոիս Լոուրիի «Տվողը» (The Giver) վեպը, որը լայնորեն ընդունվել է ընթերցասեր հանրության կլողմից, դասական մռայլ հեքիաթ է ապագայի թվացյալ հոյակապ հասարակության մասին, որը մութ կողմերով է պատված: Լոուրին վեպն էկրանավորելու նպատակ է ունեցել դեռևս 1012-ին, սակայն այն ժամանակ գրքի տեմպն ու բովանդակությունը բավականին բարդ են ադապտացվել ֆիլմի նկարահանման համար:
«Մեղքերի քաղաքը 2»

«Մեղքերի քաղաքը 2» ֆիլմը (Sin City: A Dame to Kill For) գալիս է լրացնելու սիքվելի առաջին մասին, որը նկարահանվել է 2005-ին և ներկայացնում էր տարբեր պատմությունների շարք: Երկրորդ մասը ևս դուր կգա կատակերգական ժանրի սիրահարներին: Ամերիկացի կատակերգակ ֆրանկ Միլլերի գրքի հիման վրա նկարահանվող ֆիլմում դերեր կստանձնեն, Բրյուս Ուիլիսը, Ջեսիկա Ալբան, Միկի Ռուրկը:
«Վամպիրների ակադեմիան»

Վամպիրների մասին պատմող բազմաթիվ տպավորիչ ֆիլմերի կողքին է հայտնվելու նաև ամերիկացի ֆաբտաստ գրող Ռեյչել Միդի «Վամպիրների ակադեմիան» ստեղծագործության հիման վրա նկարահանվող համանուն ֆիլմը (Vampire Academy):
«Մոխրագույնի 50 երանգները»

Բրիտանացի գրող Էրիկա Լեոնարդ Ջեյմսի (E.L. James) 2011-ին հրատարակած «Մոխրագույնի 50 երանգները» եռերգության (50 Shades Of Grey) հիման վրա նկարահանվող համանուն ֆիլմը քննարկումների մեծ ալիք է բարձրացրել: Ֆիլմի ռեժիսորն է Սեմ Թեյլոր Ջոնսոնը, իսկ սցենարի համար հրավիրվել է «Օսկարի» մրցանակի ներկայացված Պատրիկ Մարբերը:
«Ես Ֆրանկենշտեյնն եմ»

«Ես Ֆրանկենշտեյնն եմ» (I, Frankenstein) ֆիլմի էկրանավորումը գրեթե ամբողջովին տարբեր է Մերի Շելլի «Ֆրանկենշտեյն» վեպի բովանդակությունից, սակայն Ֆրանկենշտեյնի մասին պատմող բոլոր ֆիլմերի հիմքում էլ ընկած է 1818-ին հրատարակված հայտնի ստեղծագործությունը: Ֆիլմը ներկյացվելու է 2014-ի հունվարին:
«Նոյ»

2014-ի մարտին կինոթատրոններում կներկայացվի բիբլիական թեմայով հերթական ֆիլմը` «Նոյը», որում գլխավոր դերերը` Նոյի և նրա դստեր Իլայի կերպարները, մարմնավորելու են Ռասել Քրոուն և Էմմա Ուաթսոնը:
The Hundred Foot Journey

Պորտուգալացի հեղինակ Ռիչարդ Մորաիշի The Hundred Foot Journey վեպի հիման վրա համանուն ֆիլմ է նկարահանվել, որի պրեմիերան տեղի կունենա 2014-ին:
Divergent

Divergent վեպը ամերիկացի հեղինակ Վերոնիկա Ռոթի հատորյակների առաջին ստեղծագործությունն է, որը ընթերցողին է ներկայացնում Չիկագո քաղաքի մութ ապագան:










