Անջելինա Ջոլին բարեգործական նոր հիմնադրամ կբացի

11:51 • 01.12.13

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին բարեգործական նոր հիմնադրամ կբացի, որն ուղղված կլինի օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարին, գրում է loveradio.ru-ն։


Կայքը նշում է, որ դերասանուհին այս որոշումը կայացրել է այս տարի կրծքագեղձի քաղցկեղը կանխարգելելու նպատակով արված վիրահատությունից հետո։


Անջելինան արդեն որոշել է հիմնադրամի անվանումը՝ Marcheline, Debra and Raleigh Foundation՝ ի հիշատակ իր սիրելի մարդկանց՝ մայրիկի, մորաքրոջ և մորեղբոր, որոնք մահացել են հենց քաղցկեղի պատճառով։


Իր վիրահատությունից հետո Ջոլին աջակցություն է հայտնել բոլոր կանանց, ում ընտանիքում քաղցկեղի նման դեպքեր են եղել, և կոչ արել անհապաղ դիմել որակավորված մասնագետների։