Ավտովաթրի հետևանքով զոհվել է «Ֆորսաժ» ֆիլմի դերասան Փոլ Ուոքերը
Կալիֆոռնիայում ավտովթարի հետևանքով մահացել է ամերիկացի դերասան Փոլ Ուոքերը, ով հայտնի է «Ֆորսաժ» ֆիլմերի շարքում իր խաղացած դերով, հայտնում է РИА Новости-ն։
Դերասանը վթարի է ենթարկվել Սանտա Կլարիտա քաղաքում, ուր ժամանել էր ավտոշոուին մասնակցելու համար, որի նպատակը Ֆիլիպիններում թայֆունից տուժածների համար միջոցներ հավաքելն է եղել։
Facebook սոցկայքում Ուոքերի էջում նշվում է, որ նա եղել է ուղևոր իր ընկերոջ մեքենայում, վերջինս նույնպես մահացել է։










