Հռոմի Պապը հայտնվել է մանկական կոմիքսների գրքում
Կաթոլիկ եկեղեցու ղեկավար Պապ Ֆրանցիսկոսը դարձել է երեխաների կոմիքսների գրքի հերոս: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն:
Edizioni Master հրատարակչությունը թողարկել է Պապին նվիրված կոմիքսների գիրք, որը կրում է «Պապ Ֆրանցիսկոսը՝ կոմիքսներում» անունը: Պաշտոնական կայքում նշվում է, որ գիրքը նախատեսված է ամենակրտսեր ընթերցողների համար և պարզ ու հասկանալի լեզվով բացատրում է Հռոմի Պապի քարոզների հիմնական իմաստը:
Այս գրքերից առաջինն արժե մոտ 3 եվրո: Սպասվում է, որ իտալերենով 2-րդ գիրքը կթողարկվի դեկտեմբերի 20-ին:










