Ադելի «21» երաժշտական ալբոմը հերթական ռեկորդն է սահմանել
Ադելի «21» երաժշտական ալբոմը չի դադարում համաշխարհային ռեկորդներ սահմանել, գրում է loveradio.ru-ն։
Ալբոմը թողարկվել է 2011-ին, սակայն 2 տարի շարունակ մնում է ամենավաճառվողն աշխարհում։
Նախորդ շաբաթ ալբոմն առաջինն է ճանաչվել ԱՄՆ-ում, որի թվային վաճառքները կազմել են 3 մլն օրինակ։ Ավելի վաղ ալբոմը դարձել է ռեկորդակիր ԱՄՆ-ում սկավառակների (գրեթե 8 մլն օրինակ) և ձայնապնակների (40 հազ. օրինակ) վաճառքով։
Ընդհանուր վաճառքների արդյունքներով՝ Ադելի ձայնասկավառակը 13-րդ տեղում է հայտնվել 1991-ից մինչ օրս ամենապահանջված ալբոմների թվում։
Բրիտանացի երգչուհու երկրպագուներն անհամբերությամբ սպասում են նրա 3-րդ ալբոմին, որը պետք է թողարկվի 2014թ. կեսերին։










