Ադրբեջանական նոր հեքիաթներն այլատյաց են ու հայատյաց սերունդ են մեծացնում. ադրբեջանագետ
«Ով մեզ հետ չէ նա հայ է» սկզբունքը բավական ընդունելի և ռեյտինգաբեր է եղել Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամանակ: «Հարևաններ-հայացք Հայաստանից 2013» կլոր-սեղան քննարկմանը նման դիտարկում արեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: Բանախոսը նշեց, որ ադրբեջանական նոր հեքիաթներն այլատյաց են ու հայատյաց սերունդ են մեծացնում: «Ամենասարսափելին իրենց հեքիաթներն են: Նրանց մուլտֆիլմերում էլ հայերը ներկայացվում են սարսափելի, ադրբեջանցի երեխաներին սպանող»,- նկատեց նա:
Նա նշեց, թե 2013 թվականը ներքաղաքական հարուստ տարի էր Ադրբեջանում՝ ինչը պայմանավորված էր նախագահական ընտրություններով:
Հարցին, թե ադրբեջանագետին ի՞նչն է զարմացնում հենց Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններում, Ա. Էլիբեգովան պատասխանեց. «Ինձ արդեն ոչինչ չի զարմացնում Ադրբեջանում»:










