Շերոն Սթոունը, Մարտին Սկորսեզեն ու այլ աստղեր՝ Մարաքեշի միջազգային կինոփառատոնին (լուսանկարներ)

12:15 • 02.12.13

Աֆրիկայում մեկնարկած Մարաքեշի 13-րդ միջազգային կինոփառատոնը հաջողություն է բերել հոլիվուդյան աստղ Շերոն Սթոունին. բացման արարողության ժամանակ դերասանուհին լեգենդար կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեի ձեռքից մրցանակ է ստացել կինոարվեստում ունեցած ներդրման համար։

 

 

 

Ինչպես նկատում է Tatler-ը, թեպետ այս մրցանակը «Հիմնական բնազդի» աստղի համար առաջինը չէր, բայց միևնույն է՝ նա շատ է ուրախացել ու անգամ բեմում պարել։

 

 

 


Կինոփառատոնի կապակցությամբ Աֆրիկա ժամանած աստղերի «դեսանտը», որոնց թվում են հանրահայտ դերասանուհիներ Մարիոն Կոտյարը, Ժուլյետ Բինոշը, Պատրիշա Քլարքսոնն ու Շարլոտա Ռեմփլինգը, Սթոունին չեն ընկերակցել բեմում, սակայն աջակցել են բարձր ծափահարություններով։

Մարիոն Կոտյար, Մարտին Սկորսեզե

 


 

 

Մարաքեշի միջազգային փառատոնի ժյուրի ղեկավարը Մարտին Սկորսեզեն է. փառատոնի փակումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին։

 

 

 

 

 

 

 

 

 

Ժուլյետ Բինոշ