Երկնքում ևս մի հրեշտակ հայտնվեց. Վին Դիզելը ցավակցություն է հայտնել «Ֆորսաժի» դերասան Փոլ Ուոքերի մահվան կապակցությամբ
Հոլիվուդյան հայտնի դերասան Վին Դիզելը ֆեյսբուքյան իր էջում ցավակցություն է հայտնել «Ֆորսաժ» ֆիլմաշարում իր խաղընկեր Փոլ Ուոքերի անսպասելի մահվան կապակցությամբ։
«Իմ եղբայրն ու ես... մենք միասին աստղերին էինք նայում։ «Ֆորսաժ» ֆիլմերից մենք ստացանք ավելին, քան ակնկալում էինք։ Եղբայրս, ես քեզ շատ կկարոտեմ։ Չունեմ խոսքեր ասելու. երկնքում հայտնվեց ևս մի հրեշտակ»,-գրել է Դիզելը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, դերասանը վթարի է ենթարկվել Կալիֆոռնիայի Սանտա Կլարիտա քաղաքում, ուր ժամանել էր ավտոշոուի մասնակցելու համար, որի նպատակը Ֆիլիպիններում թայֆունից տուժածների համար միջոցներ հավաքելն է եղել։










