Բենքսին Նյու Յորքից «տեղափոխվում» է Փարիզ (լուսանկարներ)

11:06 • 03.12.13

Բրիտանացի նկարիչ Բենքսին շարունակում է ճանապարհորդել աշխարհում։ Աշխարհի քարտեզի վրա նրա նոր կետն է դարձել Փարիզը, հայտնում է buro247.ru-ն։

 

Այսօր իր աշխատանքն է սկսել banksy-paris.com կայքը։ Այն նկարչի վերջին՝ Նյու Յորքի Better Out Than In ցուցադրության ոճում է։ Փարիզում նա կանցկացնի նմանատիպ Back To The Roots անվանումով շրջագայություն։

 

Երկու նկարներ արդեն հայտնվել են 5-րդ և 18-րդ շրջաններում։ Հերթական ցուցադրության վայրը հենց այնպես չի ընտրվել. Փարիզը փողոցային նկարիչների համար ուխտավայր է։ Հենց այս քաղաքում է իր գործունեությունը սկսել է գրաֆիտիի հայր Բլեք լե Ռատը, որին էլ Բենքսին, հավանաբար, նվիրում է իր աշխատանքները։

Day2

Day1