Rolling Stone-ն ընտրել է 2013թ. լավագույն 50 ալբոմները
Հեղինակավոր Rolling Stone ամսագիրը ներկայացրել է ընթացիկ տարվա լավագույն 50 ալբոմների ցանկը, որին կարելի է ծանոթանալ ամսագրի կայքում, հայտնում է Лента-ն։
Rolling Stone-ի խմբագրության կարծիքով՝ 2013թ. լավագույնն է Vampire Weekend խմբի Modern Vampires of the City ալբոմը, իսկ 2-րդ տեղում է հայտնվել ռեփեր Քանյե Ուեսթի Yeezus ալբոմը, որին հաջորդում է Daft Punk խմբի Random Access Memories-ը։
Լավագույն հնգյակում են ներառվել նաև Փոլ Մաքքարթնիի New և Arcade Fire խմբի Reflektor ալբոմները։
Անցած տարի Rolling Stone-ը 2012թ. լավագույն ալբոմ է ճանաչել Բրյուս Սփրինգսթինի Wrecking Ball-ը։










