«Աստերիքսի և Օբելիքս»-ի ստեղծողը դատի է տվել իր դստերը
«Աստերիքսի և Օբելիքսի» մասին կոմիքսների ստեղծող Ալբեր Ուդերզոն դատի է տվել իր դստերը՝ Սիլվիին, և նրա ամուսնուն՝ Բերնարդ դե Շուազիին՝ մեղադրելով նրանց հոգեբանական բռնության համար, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով BBC-ին:
Ուդերզոն մեղադրում է իր դստերն ու նրա ամուսնուն իր կոմիքսների հարցում իրավունքներին տիրանալու փորձի համար:
2009 թվականին Ուդերզոն վաճառել է կոմիքսների իրավունքների մի մասը ֆրանսիական Hachette Livre հրատարակչությանը, ինչից հետո Սիլվին, ում հասել է 40 տոկոսը, դեմ է հանդես եկել հոր գործարքին:










