Էլթոն Ջոնի ռուսաստանյան շրջագայությունը տապալման եզրին է՝ միասեռականության քարոզի պատճառով
Հանրահայտ երգիչ Էլթոն Ջոնի՝ Ռուսաստանում կայանալիք համերգները, որոնք պետք է տեղի ունենան այս ուրբաթ և շաբաթ, ըստ ամենայնի, չեղյալ կհայտարարվեն ռուսական իշխանությունների կողմից, քանի որ դրանք խախտում են միասեռականության քարոզչության վերաբերյալ օրենքը։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ռուսական կողմը մտավախություն ունի, որ համաշխարհային հռչակ ունեցող երգիչը, օգտագործելով իր հեղինակությունը, կարող է քննադատել վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից միասեռականների դեմ խիստ օրենքների սահմանումը։
«Ես՝ որպես միասեռական, չեմ կարող Ռուսաստանում բնակվող միասեռականներին չաջակցել։ Չգիտեմ, թե ինչով այս ամենը կավարտվի, բայց ես պետք է մեկնեմ»,-ասել է երգիչը։










