Ֆրանսիայի իշխանությունները Բոբ Դիլանին մեղադրել են ատելություն սերմանելու համար
Ֆրանսիայի իշխանությունները լեգենդար ամերիկյան երաժիշտ Բոբ Դիլանին մեղադրել են ատելություն սերմանելու և վիրավորական պահվածքի համար՝ կապված այն հայտարարությունների հետ, որոնք երաժիշտը կատարել էր Rollong Stone ամսագրին տված հարցազրույցում: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:
Ըստ գործակալության տվյալների, մեղադրանքները Դիլանին ներկայացվել են դեռևս նոյեմբերի կեսին, երբ նրան հարցաքննել են «Խորվաթները Ֆրանսիայում» կազմակերպության ներկայացրած հայցի շրջանակներում:
Կազմակերպությունը նրան մեղադրում էր ատելություն սերմանելու համար: Հայց ներկայացնելու համար պատճառ է հանդիսացել Դիլանի հայտարարությունը, որում նա խորվաթներին համեմատել է նացիստների հետ:










