ԱԺ-ում բացվեց ռուսական գրքի գրադարանը (լուսանկարներ)

11:14 • 03.12.13

ՀՀ ԱԺ-ում բացվել է ռուսական գրքի գրադարան, որը ներառում է 6000 անուն գիրք՝ գեղարվեստական, քաղաքագիտական գրականություն, ռուս դասականներ և այլն: Եվ գրադարանը պարբերաբար կթարմացվի:


Tert.am-ի հետ զրույցում , ի պատասխան հարցի, թե գրադարանի բացումը Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցելությանը հաջորդող օրվա համընկնելու, և, առհասարակ, Մաքսային միությանն անդամակցելու համատեքստո՞ւմ է, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանն ասաց. «Ոչ, իհարկե, այդ կոնտեքստում չէ. հայ-ռուսական հարաբերությունները մշտապես եղել են ջերմ և բարեկամական, և այդ իսկ պատճառով ԱԺ նախագահի նախաձեռնությամբ գրադարանը բացվեց»:


Նախատեսված է նաև հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի բացում: